National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
16.12.2021
Նախատեսվում է արգելել ինքնակամ կառույցների օրինականացումը
1 / 1

Խորհրդարանը դեկտեմբերի 16-ին գումարված արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից օրենսդրական փաթեթով:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը հայտնել է, որ նախագծերի հիմնական նպատակը ինքնակամ շինարարության դեմ պայքարում առավել արդյունավետ իրավական մեխանիզմների  նախատեսումն է: «Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո արգելվելու է ինքնակամ կառույցների օրինականացումը եւ դրանք ենթակա են լինելու  քանդման` Կառավարության սահմանած կարգով»,- պարզաբանել է փոխնախարարը: Նա հավելել է, որ անձն իրավունք է ունենալու քանդել իր սեփական հողամասում կառուցված ինքնակամ կառույցը, իսկ ինչ վերաբերում է ուրիշի հողամասում կառուցված ինքնակամ շինությանը, ապա դա կարող է իրականացվել բացառապես դատական կարգով:

Մինչ այս օրենսդրական փաթեթի ուժի մեջ մտնելը կառուցված ինքնակամ կառույցների նկատմամբ կիրառվելու են գործող կարգավորումները: Փոխնախարարը հայտնել է, որ այդ կառույցները սահմանված ժամկետներում պետք է հաշվառել Կադաստրի կոմիտեում:

2021 թվականի հունվարի 1-ից մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահը կառուցված ինքնակամ կառույցները հաշվառման պետք է ներկայացնել  (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների)  Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` երկամսյա ժամկետում, մինչեւ 2021 թվականի հունվարի 1-ը Երեւան քաղաքի վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցները` (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) մինչեւ 2023 թվականի հունվարի 1-ը:

Մինչեւ 2021 թվականի հունվարի 1-ը քաղաքային բնակավայր ընդգրկող համայնքների վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցները` (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) պետք է հաշվառվեն մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը, մինչեւ 2021 թվականի հունվարի 1-ը բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքների վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցները` (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) մինչեւ 2025 թվականի հունվարի 1-ը: 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am